Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում

Wed, 11 Nov 2026 20:00:56 +0400


Ամերիկացի հայտնի մոդել եւ բիզնեսվումըն Քայլի Ջենների նախկին տնային աշխատողը՝ Դինորա Կարոլինա Կաբրիա Ամայան դիմել է դատարան՝ մեղադրելով մոդելին ու նրա աշխատողներին իրեն ծաղրուծանակի ենթարկելու, իչ աշխատանքային իրավունքները խախտելու մեջ։ Նախկին սպասուհին հայտարարել է, որ մի անգամ պատահաբար իրեն կողպել են հանդերձասենյակում՝ Ջենների՝ Լոս-Անջելեսի առանձնատանը։ Չնայած օգնության կանչերին եւ խուճապի նոպային, տան կառավարիչը ծաղրել է իրեն եւ չի օգնել։ Միայն մեկ ժամ անց են նրան դուրս թողել հանդերձասենյակից։

Հայցում նշված է նաեւ որ 25 թվականի հոկտեմբերին մոդելի առանձնատան մաքրության ժամանակ իրեն կծել է մոդելի տանը եղած շունը, իսկ մեկ այլ դրվագում էլ հայտնել է, որ աէրոզոլն այնպես են փչել աշխատակիցները, որ իր դեմքին է ցանվել։ Դինորա Ամայան նաեւ ասել է, որ իրեն չեն վճարել այն հավելյալ ժամերի համար, որոնք անցկացրել է ՝ աշխատավայրում, ինչպես նաեւ չեն վճարել այն տրանսպորտային ծախսերը, որոնք նա կատարել Ջենների այս տանից այն տուն գնալիս։ Քայլի Ջենների ներկայացուցիչը հերքել է մեղադրանքը եւ հայտարարել, որ հայցը վիճարկելու են դատարանում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով