«Հրապարակ». Բուհական գրաքննություն

«Հրապարակ». Բուհական գրաքննություն

Thu, 12 Nov 2026 10:25:34 +0400


Նախորդ ամիս ԿԳՄՍ նախարար, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժական համալսարանում կայացած գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին` իր ընկերուհուն եւ նախկին տեղակալին, որին նոր կառավարության ձեւավորման շրջանում Նիկոլ Փաշինյանը չնշանակեց փոխնախարար։

Հիշեցնենք, որ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը դրանից առաջ նշանակվել էր Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն կատարում է նախագահի պարտականությունները։ Մանկավարժականի մեր աղբյուրի խոսքով` նորանշանակ ռեկտոր Սվաջյանն արդեն իսկ գործի է անցել: Նա, կարելի է ասել, ընդօրինակում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, փորձում է ահուսարսափի մեջ պահել ընդդիմադիր դասախոսներին, վախի մթնոլորտ տարածել, որ իր բուհում աշխատող ոչ մի դասախոս չհամարձակվի հակաիշխանական հայացքներ ունենալ եւ ուսանողներին ինչ-որ բան փոխանցել: Մեր աղբյուրն ասաց, որ Սվաջյանը հանձնարարել է ուսումնասիրել նաեւ դասախոսների ֆեյսբուքյան էջերը եւ իշխանության դեմ գրառումներ, մեկնաբանություններ հայտնաբերելու պարագայում տեղեկացնել իրեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Բերդ ամրոցի նորոգումը կսկսվի 2027 թվականին

«Հրապարակ». Բերդ ամրոցի նորոգումը կսկսվի 2027 թվականին Fri, 13 Nov 2026 11:45:44 +0400 Տավուշ բերդում…

12 րոպե ago

Մոսկվան և Կիևը համաձայնեցին․ բանակցություններին կմիանան նաև եվրոպացիները

Մոսկվան և Կիևը համաձայնեցին․ բանակցություններին կմիանան նաև եվրոպացիները Fri, 13 Nov 2026 11:30:58 +0400 Ուկրաինան…

27 րոպե ago

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել…

38 րոպե ago

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել

«Հրապարակ». ՍԱՏՄ ղեկավարի արձագանքը Hraparak-ին. ծառայողական քննություն է նշանակվել Fri, 13 Nov 2026 11:15:05 +0400…

43 րոպե ago

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին

Զելենսկին հայտնել է ռուսների հետ աննախադեպ ուրախալի գործարքի մասին Fri, 13 Nov 2026 11:00:13 +0400…

57 րոպե ago

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել

«Հրապարակ». Ո՛չ կրթություն ունի, ո՛չ պետական մտածողություն, բայց հանդգնում է եկեղեցու մասին դատողություններ անել Fri,…

1 ժամ ago