Նախկին պատգամավորին խեղդամահ են արել Բեյրութում․ առեղծվածային սպանություն
Thu, 12 Nov 2026 15:00:04 +0400

Իրաքի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադ ալ-Ալվանիին մահացած են գտել Բեյրութի Թարիք ալ-Ջադիդա թաղամասում նրա կողմից վարձակալած բնակարաններից մեկում: Քաղաքական գործիչը Լիբանան է ժամանել նոյեմբերի 5-ին, սակայն շուտով կորել է կապը ընտանիքի հետ, օսլ նրա երեք բջջային հեռախոսներն էլ անջատված են եղել։
Նախնական դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ մահից առաջ նրան գլխին հարվածել են, ապա պարանով խեղդամահ արել: Հետաքննության համար հիմնական հետք է հանդիսացել տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է, թե ինչպես է ալ-Ալվանին երկու տղամարդկանց ուղեկցությամբ մտնում բնակելի շենք:
Իրաքի դեսպանատան տվյալներով՝ քաղաքական գործչին Բեյրութի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո դիմավորել են նաև երկու քաղաքացիներ։
Հետաքննության շրջանակներում Լիբանանի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մեկ կասկածյալի՝ հարցաքննության համար:
Երկու այլ կասկածյալներ, ենթադրաբար Սիրիայի քաղաքացիներ, փախել են և, ըստ ոստիկանության, հնարավոր է՝ լքել են Լիբանանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր