ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ եռակողմ բանակցություններից
Thu, 12 Nov 2026 17:38:44 +0400

Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Մոսկվայի կողմից դեռևս 2021 թվականին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս բարձրացրել է այս հարցերը գործընկերների հետ շփումների ժամանակ։
Ռյաբկովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումները երկար ժամանակ է` ընթանում են, և այդ ընթացքում Մոսկվան իր ընդդիմախոսներին խնդրի տարբեր լուծումներ է առաջարկել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր