Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին

«Nvidia» -ի հիմնադիրն ու ղեկավարը հրաժարական տվեց մեծ սկանդալի ֆոնին

Thu, 12 Nov 2026 22:25:15 +0400


Գրաֆիկական պրոցեսորներ մշակող և արտադրող «Nvidia» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են ընկերությունից։

«Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարել է, որ Ջենսեն Հուանգը հրաժարական է տվել նախագահի, գործադիր տնօրենի և խորհրդի անդամի պաշտոններից, այդ որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես», – ասվում է «Nvidia»-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի գործադիր փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Կոլետ Կրեսը:

Հոկտեմբերին «The New York Times»-ը գրել էր, որ «Nvidia»-ի ղեկավարը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել չինական ծագում ունեցող ձեռնարկատեր Էլիս Հուանի հետ: Վերջինս ավելի վաղ սինգապուրյան «Megaspeed» ընկերության թոփ մենեջերն էր և, ենթադրաբար, կարող էր Ջենսեն Հուանգի մասին տեղեկություններ փոխանցել ՉԺՀ իշխանություններին:

ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել նաև «Nvidia»-ի արտադրության ժամանակակից չիպերը Չինաստան մատակարարելու համար։ Թերթը ենթադրում է, որ Չինաստանի իշխանությունները կարող էին հավաքագրել Էլիս Հուանին՝ այդպիսով փորձելով շրջանցել սահմանափակումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա պիտի հրաժարական տա

Նա պիտի հրաժարական տա Tue, 10 Nov 2026 11:53:48 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով