Մարդասպաններին ու մանկապիղծներին պայմանական են տալիս. ահազանգ՝ բանտից
Sat, 14 Nov 2026 16:15:03 +0400

«Արմավիր» Քրեակատարողականի հիմնարկի դատապարտյալ Վ․Դ․-ն դիմել է «Հրապարակ»-ին՝ ահազանգելով, որ, թեպետ ինքն ունի բոլոր կետերով իրավունք «վաղաժամկետ պայմանականով» դուրս գալու, սակայն իր նկատմամբ չեն կիրառում։
Վ․-ի խոսքով՝ ինքը դատապարտվել է տարի 3 տարվա ազատազրկման՝ կաշառքի գործով։
«Իմ «պայմանական վաղաժամկետը» Հակակոռուպցիոն դատարանով է, հիմա ինձ մնացել է մի քանի ամիս, ոչ տույժ ունեմ հիմնարկից, ոչ իմ գործով պարտք-պահանջ կա, շատ դրական բաներ են։ Բայց այսպես են պատճառաբանում, թե ես այստեղ չեմ աշխատել, չեմ հելել դասերի, բայց ես ունեմ անվտանգային հարցեր, ես առանձնացված եմ, դա թղթերի մեջ կա, պետք է դա հաշվի առնեն։ Անվտանգության հետ կապված խնդիրներ կան, խնդիրը դրսի հետ է, որ կարող է այստեղ լինի, դրա համար ես մենակ եմ (նստած) մտավախություններ կան, որ իրենք էստեղ կարող են ազդել, ես դրա համար ապահովությունից ելնելով մենակ եմ։ Ես պաշտպանին լսեցի, ընդունեցի մեղավորությունը, որ կարող է քիչ տան կամ պայմանական տան, որովհետեւ էնտեղ պարտք-պահանջ չկար, ես վստահ էի, որ պայմանական էր լինելու, բայց չեղավ, եթե էսպես էր` չէի ընդունի մեղադրանքը»։
Ըստ մեր զրուցակցի՝ «վաղաժամկետ-պայմանական» երբեմն կիրառվում է «անարժանների» նկատմամբ: «Հասկացանք բալերը քիչ է, բայց հաշվի պետք է առնեն, որ ես աշխատող չեմ, դասերի չեմ գնում, որովհետեւ ես մեկուսացած եմ, ես մենախցում եմ, ես Վճառբեկի փուլում եմ, ոչ տուժող կողմ կա, ոչ տույժ ունեմ, էստեղ մարդիկ կան սպանություններով, մանկապղծություններով, պայմանական թողում են, բայց ես ոչ տույժ ունեմ, ոչինչ, տակը մի քանի ամիս բան ա մնացել, ինձ չեն թողնում»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր