Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400


Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ, հիշում եմ նրա պատասխաններից մեկը, որն այս օրերի ընթացքում գլխիցս դուրս չէր գալիս։

Թվարկեց բազմաթիվ տեղական պաշտոնյաների, որոնք այս կամ այն կերպ պաշտոններ էին զբաղեցրել, բայց համայնքի բնակիչները նրանց լավով չեն հիշում։ Հետո, ստեփանավանցիներին հատուկ բարի շեշտադրումով, ավելացրեց.
«Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն, հիշեն, որ իրենցից ամեն մեկի համար մի լավ բան եմ արել»։

Ու այս օրերին տեսնում էի մարդկանց վերաբերմունքն Արսենի տղայի հանդեպ ու ցավով մտածում, որ մարդկանց այդ լավ վերաբերմունքն իր տղան արդեն ունի, բայց իրեն այլևս չունի…

Նարեկ Կարապետյանի էջից

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում

Մեզ տվեք ամբողջ Դոնբասը, իսկ մենք․․․ Ի՞նչ պահանջներ ունի Մոսկվան բանակցություններում Fri, 13 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով