Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400


ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։ Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունից։

Էկոպարեկային ծառայությունը սահմանելու է խիստ հսկողություն՝ սահմանված արգելքի պահպանմանը հետևելու նպատակով։ Ապօրինի որսի, որսի կանոնների խախտման և օրենքով սահմանված պահանջների չկատարման յուրաքանչյուր դեպք արժանանալու է իրավական գնահատականի։ Օրինազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված վարչական և քրեական պատասխանատվության միջոցներ։

Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում չպետք է գտնվեն որսի նպատակով օգտագործվող նավակներ և որսամիջոցներ։ Դրանց սեփականատերերին և օգտագործողներին կոչ ենք անում մինչև սահմանված ժամկետը ապահովել դրանց դուրսբերումը լճից՝ խուսափելու օրենքով նախատեսված պատասխանատվությունից։

Սևանա լճի ձկնային պաշարների պահպանումը և բնական վերարտադրության ապահովումը բնապահպանական առաջնահերթություն են, որոնց նկատմամբ ցանկացած խախտում անթույլատրելի է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարությունը «Վառեմ-մարեմի» շենքը խլեց «Տաշիրի» ձեռքից․ ո՞րն է իրական պատճառը

Կառավարությունը «Վառեմ-մարեմի» շենքը խլեց «Տաշիրի» ձեռքից․ ո՞րն է իրական պատճառը Thu, 12 Nov 2026 13:45:28 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով