Թռիչքը հետաձգվել է ուղեւորի հայտարարության պատճառով
Sun, 15 Nov 2026 21:30:44 +0400

Վոլգոգրադից Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի թռիչքը չի կայացել։ Այն հետաձգվել է երկու ժամով։ Պատճառն այն է, որ ուղեւորներից մեկը հայտարարել է, որ օդանավը զավթվելու է։ Այս մասին հայտնում են ռուսական մեդիա ռեսուրսները։ Համաձայն հաղորդման, հայտարարությունն արել է 42-ամյա մի տղամարդ։ Տղամարդուն ձերբակալել են ոստիկանները։ Պարզվել է, որ տղամարդը նախկինում դատված է եղել սպանության սպառնալիքի եւ գողության համար։ Կինոլոգիական խումբը անցկացրել է զննություն եւ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր