Անսովոր հանդիպում է լինելու
Mon, 16 Nov 2026 12:30:35 +0400

Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի, հաղորդում է Financial Times-ը: Հրատարակությունը նշում է, որ սա «անսովոր քայլ» է, քանի որ Սի Ծինփինը սովորաբար պնդում է արտասահմանյան առաջնորդների հետ հանդիպումների խիստ արձանագրության վրա։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը նախատեսում է բարձրացնել միջուկային զենքի վերահսկողության հարցերը նոյեմբերի 19-ին նախատեսված բանակցությունների ժամանակ, բայց «չի ակնկալում համաձայնության հասնել», պարզապես ձգտում է քննարկումներ սկսել երեք խոշորագույն միջուկային տերությունների միջև։
«Սա բարդ թեմա է Չինաստանի համար, բայց մենք իսկապես հավատում ենք, որ ժամանակն է, որ Չինաստանը, այսպես ասած, նստի մեծահասակների սեղանի շուրջ», – ասել է նա։
Այս հանդիպման ժամանակ Սի Ցզինպինը, նշում է թերթը, ցանկանում է ընդգծել իր հատուկ հարաբերությունները Թրամփի և Պուտինի հետ, բայց ձգտում է խուսափել 1945 թվականի Յալթայի համաժողովի հետ համեմատություններից, որին Չինաստանը հրավիրված չէր՝ չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի դեմ պայքարում ունեցած կարևոր դերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր