«Ուժեղ Հայաստանը» փորձում է իրականացնել դեղերի գները 20 տոկոսով նվազեցնելու նախընտրական խոստումը

«Ուժեղ Հայաստանը» փորձում է իրականացնել դեղերի գները 20 տոկոսով նվազեցնելու նախընտրական խոստումը

Mon, 16 Nov 2026 12:40:52 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, չնայած իշխանություն չլինելուն, փորձում է կյանքի կոչել նախընտրական ծրագրում ներկայացված տնտեսական խոստումներից մեկը։ Այս մասին հայտարարել է խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից մեկի իրականացմանն ուղղված քայլ է։

Նրա խոսքով՝ այս պահին փորձ է արվում իրականացնել Սամվել Կարապետյանի ներկայացրած հինգ տնտեսական քայլերից մեկը՝ քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնել դեղորայքը և նպաստել առողջ ապրելակերպին։

Նախագծին դրական է վերաբերվել նաև խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։ Նա հատկապես կարևորել է օնկոլոգիական հիվանդություններով տառապող քաղաքացիների համար եվրոպական դեղամիջոցների հասանելիության հարցը։
Ֆարմանյանի խոսքով՝ ներկայումս շատ հիվանդներ ստիպված են տարբեր ճանապարհներով Հայաստան ներկրել եվրոպական արտադրության դեղեր, քանի որ դրանք ավելի արդյունավետ են համարում։ Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումը կարող է նպաստել այդ դեղամիջոցների գների նվազեցմանն ու քաղաքացիների համար դրանց ձեռքբերման հնարավորությունների ընդլայնմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․ Tue, 17 Nov 2026 13:45:48 +0400 Պարզվում…

44 րոպե ago

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի Tue, 17 Nov 2026 13:30:16…

59 րոպե ago

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին Tue, 17 Nov 2026 13:21:58 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի…

1 ժամ ago

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է Tue, 17 Nov 2026 13:15:25 +0400 Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում…

1 ժամ ago

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ Tue, 17 Nov 2026…

1 ժամ ago

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Tue, 17 Nov 2026 13:13:24 +0400 Հայ…

1 ժամ ago