Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից

Mon, 16 Nov 2026 18:28:30 +0400


ՄԱԿ-ի համակարգը հոգնել է ուկրաինական օրակարգից։ Այս մասին Reuters-ին ասել է անանուն արևմտյան դիվանագետ՝ մեկնաբանելով Միջազգային հեռահաղորդակցության միության (ՄՀՄ) ղեկավար պաշտոնների համար ընտրություններում Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր հաղթանակը։

«[Ռուսաստանի ներկայացուցիչների ընտրությունը] կցույց տա, որ Ռուսաստանը վերադառնում է բազմակողմ համակարգ։ ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից», – գործակալությանը ասել է դիվանագետը։

ՄԱԿ-ի մեկ այլ դիվանագետ, անանուն մնալու պայմանով, Reuters-ին ասել է, որ Մոսկվայի ՀՄՄ-ում պաշտոններ շահելու հնարավորությունները համարվում են բարձր, քանի որ մի քանի երկրներ վերականգնում են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները և անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Նրա խոսքով՝ նրանք այլևս «չեն ցանկանում ՄԱԿ-ում հակադրվել Ռուսաստանին»։

ՄՀՄ-ի կառավարման և կարգավորող մարմինների ձևավորումը տեղի է ունենում լիազոր համաժողովում՝ միության բարձրագույն որոշում կայացնող մարմնում, քվեարկության միջոցով։ Այս տարի համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 9-ից 27-ը Դոհայում։ Ռուսաստանը պայքարում է ՄՀՄ Խորհրդում և Ռադիոկարգավորման խորհրդում պաշտոնների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է Tue, 17 Nov 2026 13:15:25 +0400 Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով