Վենսը՝ իր եւ Թրամփի տարաձայնությունների մասին
Tue, 17 Nov 2026 19:30:10 +0400
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ իր եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ Իրանի հարցում իրականացրած քաղաքականության հարցում տարաձայնություններ չկան։ «Ոչ, մենք չունենք տարաձայնություններ։ Որոշումներ կայացնում է նախագահը։ Անշուշտ, վարչակազմում քննարկումներ լինում են, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել։ Երբ նախագահը որոշում է կայացնում, նա հենվում է իր թիմի վրա, որը օգնում է նրան կյանքի կոչել որոշումները»,- ասել է փոխնախագահ Վենսը՝ Fox News-ի հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ ներկա պահին վարչակազմի ներսում որեւէ տարաձայնություն չկա։ Միաժամանակ՝ նաեւ ասել է, որ Իրանական հակամարտությունն ունի որոշակի քաղաքական գին, որը դրսեւորվում է նաեւ էներգակիրների եւ բենզինի բարձր գներով։