Պատրաստվում են 24-ժամյա գործադուլի
Tue, 17 Nov 2026 21:30:08 +0400

Իտալիայում աշխատավորները նոյեմբերի 20-ին կանցկացնեն մեծածավալ մեկօրյա գործադուլ։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի Իտալական Համընդհանուր կոնֆեդերացիան՝ CGIL-ը։ Կմասնակցեն պետական համակարգի եւ տնտեսության մասնավոր սեկտորների աշխատակիցները։ Գործադուլավորները պահանջելու են կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության վերանայում, գնաճի բերած ֆինանսական դժվարությունների մեղմացում, առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների բարելավում, բնակարանային եւ զբաղվածության խնդիրների կարգավորում։ Գործադուլի օրը չեն գործելու բուժհաստատություններն ու կրթական հաստատությունները, հնարավոր է որ լինեն տրանսպորտային չվացուցակներում խաթարումներ՝ ներառյալ ավիաթռիչքների հետ կապված։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր