Բաքուն էլի պնդումներ ունի Հայաստանի հետ կապված
Wed, 18 Nov 2026 15:36:24 +0400

Բաքուն պնդում է, որ Հայաստանի տարածքով անցնող «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) տեխնիկական պարամետրերը համաձայնեցվեն իր հետ։
«Քանի որ այս միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ», – ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ ճեպազրույցի ժամանակ։ Առանց Ադրբեջանի հետ կապի, այս «տրանսպորտային միջանցքը»։
Ջեյհուն Բայրամովի խոսքով, «պարզապես իմաստ չունի»։
Ադրբեջանցի նախարարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկականաշխատանքային խումբ, որը սկսել է իր աշխատանքները նոյեմբերի 6-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր