Հինգշաբթի , 19 Նոյեմբերի 2026

Հայաստանը Ադրբեջանի հետ, փաստորեն, ընդհանուր գետեր ունի

Հայաստանը Ադրբեջանի հետ, փաստորեն, ընդհանուր գետեր ունի

Wed, 18 Nov 2026 19:02:32 +0400


Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համագործակցել անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խաղաղության օրակարգը ենթադրում է նաև հարևան երկրների միջև գործնական համագործակցություն տարբեր ոլորտներում։

Նրա խոսքով՝ Հայաստանի մի շարք գետեր հատում են Ադրբեջանի տարածքը, ապա կրկին վերադառնում Հայաստանի տարածք, ինչի պատճառով անհրաժեշտ է երկու երկրների միջև համաձայնեցնել այդ ջրային պաշարների կառավարման սկզբունքներն ու կանոնները։

Փաշինյանը որպես օրինակ բերել է Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած փորձը։ Մասնավորապես, Իրանի հետ Արաքս գետի վերաբերյալ առկա են բազմաթիվ քննարկման ենթակա հարցեր, իսկ Թուրքիայի հետ Ախուրյանի ջրամբարը երկար տարիներ համատեղ շահագործվում է՝ սահմանային լինելու հանգամանքով պայմանավորված։

Վարչապետի գնահատմամբ՝ նման գործակցությունը խաղաղ պայմաններում բնական և անհրաժեշտ գործընթաց է, առանց որի դժվար է պատկերացնել հարևան երկրների բնականոն հարաբերությունները։

Նա նաև տեղեկացրել է, որ անդրսահմանային ջրերի կառավարման հարցերով աշխատանքային խմբեր են ձևավորվում, սակայն կողմերի միջև առաջին հանդիպումը դեռ չի կայացել։

«Հայաստանն ունի գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք, հետո նորից դուրս են գալիս ՀՀ տարածքից:Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու»,- ասել է նա:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայրենիքը քարտեզի վրա տեղաշարժվող պատկեր չէ

«Հրապարակ». Հայրենիքը քարտեզի վրա տեղաշարժվող պատկեր չէ Thu, 19 Nov 2026 12:45:15 +0400 «Հրապարակի» զրուցակիցն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով