Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն

Wed, 18 Nov 2026 19:14:33 +0400


«Նոր զոհեր պետք չեն։ Եթե Նիկոլ Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Պատգամավորն իր խոսքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի օրերին արած հայտարարությանը՝ հիշեցնելով, որ վարչապետը ժամանակին հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել զոհվելու հանուն հայրենիքի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի օրը, Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի»։

Այդ ելույթի ընթացքում Փաշինյանը նաև կոչ էր արել հասարակությանը պատրաստվել հաղթանակի, նվիրումի և զոհողության՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը վճռական ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում»

Նիկոլ Փաշինյան ջան, հանցավորությունը գնալով աճու՞մ ա, թե՞ իրավապահները գործեր են «սարքում» Wed, 18 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով