Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել

Հարազատները չեն հավատում, որ Նարեկն ինքնասպանություն է գործել

Thu, 19 Nov 2026 13:15:57 +0400


Երեկ առավոտյան ինքնասպանություն գործած զինծառայող Նարեկ Բադալյանը Գավառ քաղաքից էր: Հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ չեն հավատում, որ 19-ամյա Նարեկը ինքնասպանություն գործած լինի. «Նարեկն ու եղբայրն առողջական խնդիրներ ունեին: Եղբայրը առողջական խնդրի պատճառով ազատվել էր պարտադիր զինվորական ծառայությունից: Նարեկն էլ սրտի խնդիր ուներ, բայց ինքը էնքան շատ էր իր հայրենիքը սիրում, որ անտեսելով հիվանդությունը, գնաց էդ Պաշտպան հայրենաց ծրագրով ծառայության: Սիրած աղջիկ ուներ, անգամ մեզ էր ցույց տվել, բացի դա, ասում էր՝ ծառայեմ, գամ տուն առնեմ: Ուղղակի շոկի մեջ ենք, չեն հավատում, որ նման բան ա եղել: Նա միշտ ասում էր, որ ամեն բան լավա եղել, ծառայությունը լավա, չեմ պատկերացնում որ էդ երեխեն կարողանար իրա վրա ձեռք վերցներ: Խնդրում եմ ձեզ՝ հետեւողական եղեք, որ ամեն բան բացահայտվի»: Հարցրեցինք՝ ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, Դուք լսե՞լ եք այդ մասին։ «Ասում են, որ 3 բառանոց ինչ որ բանա թողել մեջը գրվածա եղել. «Ոչ մեկի մի մեղադրեք»: Չգիտեմ շատ երազանքներ ուներ, սաղ մնացին անկատար»:

Նշենք, որ դեպքից ժամեր անց ՊՆ-ն հաստատեց լուրը. «Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը

«Հրապարակ»․ Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Wed, 18 Nov 2026 08:00:29 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով