Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում

Լճաշենում «Վստահության» քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի գովքն են անում

Thu, 19 Nov 2026 15:17:39 +0400


Սեւանի ՏԻՄ ընտրություններին 3 քաղաքական ուժ են առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը, «Միասնական համայնք» կուսակցությունը, որի համայնքապետր թեկնածուն Ծովագյուղի նախկին համյանքապետ Վահրամ Գեւորգյանն է եւ «Վստահություն» դաշինքը, որի կազմում են «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը եւ «Ռամկավար ազատական» կուսակցությունը։ «Վստահություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Սեւանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանը։ Թեեւ առաջին հայացքից թվում է, թե դաշինքը Քաղպայմանագրից անջատ է, սակայն քարոզարշավից պարզ է դառնում, որ քաղաքական ուժը եւ ուժի համակիրները սատարում են Նիկոլ Փաշինյանին։

Մասնավորապես Լճաշեն բնակավայրում իրականացվող քարոզարշավի ժամանակ Մուրադյանի թիմակիցը ելույթի ժամանակ ընդգծեց․ «Շնորհակալ եմ նրա համար, որ Ազգային ժողովի ըմտրություններին մեր համայնքի ակտիվ մասնակցության եւ շատ ճիշտ ընտրության համար, որ մենք 75 թե 80 տոկոս ձայն տվեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որը այսօր իշխանական կուսակցություն է, առավել եւս բոլորս գիտակցում ենք, որ մենք մեր ձայնը տվեցինք Նիկոլ Փաշինյանին, ես լրացուցիչ սա ասացի, շնորհակալություն հայտնելով, որ իմ համագյուղացիները շատ ճիշտ են մտածում, էն մեխը տեղին են խփում, դա է կարեւոր ընկերներ, բոլորս պետք է համախմբվենք, ողջ հանրապետությունը պետք է ճիշտ մտածի, որպեսզի այս վերջին 30 տարիների տանջանքը, չարչարանքը, էն մեր ապրած սեւ օրերը փոխարինվեն պայծառ ապագայով»։ Ելույթի ավարտին ներկաները՝ Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ ծափահարեցին իրենց թիմակցին։

Հատկանշական է, որ «Վստահություն» դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից ելույթի նշված հատվածը մոնտաժվել է եւ չի հրապարակվել։ Նշենք, որ Լճաշենը Սարգիս Մանուկյանի ծննդավայրն է, եւ նրա աջակիցների ամենամեծ բանակը հենց այս բնակավայրից է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով