Ուրբաթ , 20 Նոյեմբերի 2026

Ոսկու գները նվազու՞մ են

Ոսկու գները նվազու՞մ են

Thu, 19 Nov 2026 15:15:30 +0400


Նյու Յորքի NYMEX ֆյուչերսային բորսայում նոյեմբերի 18-ի առևտրային նստաշրջանն ավարտվել է թանկարժեք մետաղների գների անկմամբ։

Առևտրի արդյունքներով՝ ոսկու մեկ տրոյական ունցիայի արժեքը նվազել է 1,46 տոկոսով՝ կազմելով 3736,80 դոլար։ Արծաթի գինը գրանցել է 4,84 տոկոս անկում և սահմանվել 45 դոլար։ Պլատինի մեկ ունցիայի արժեքը նվազել է 3,11 տոկոսով՝ հասնելով 1360,70 դոլարի։

Նշված գները հաշվարկվում են մեկ տրոյական ունցիայի դիմաց, որը համարժեք է 31,1 գրամի։

Հիշեցնենք, որ NYMEX-ը (New York Mercantile Exchange) Նյու Յորքում գործող ամերիկյան ֆյուչերսային բորսա է։ Այն ներառում է երկու հիմնական առևտրային հարթակ՝ NYMEX և COMEX։ Առաջինում իրականացվում են նավթի, բնական գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի արտանետումների հետ կապված գործարքներ, իսկ COMEX հարթակը մասնագիտացած է ոսկու, արծաթի, պղնձի և ալյումինի առևտրում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոսկու և արծաթի գները կրկին աճել են

Ոսկու և արծաթի գները կրկին աճել են Tue, 17 Mar 2026 12:30:54 +0400 Ոսկու ֆյուչերսների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով