Զելենսկուն կոչ է արել
Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին և Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտնել էր, որ Թրամփը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանց կոչ է արել անմիջականորեն շփվել Մոսկվայի հետ:
«Նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է խաղաղության՝ կոչ անելով նրանց (եվրոպացիներին և Զելենսկուն – խմբ.) գործարք կնքել Կրեմլի հետ, որպեսզի նրանք կարողանան ծախսել իրենց վրա այն գումարները, որոնք նրանք այժմ ուղարկում են Ուկրաինա»,- ասվում է հրապարակման մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր