Վրաստանում սգո օր է հայտարարվել
Fri, 20 Nov 2026 16:30:42 +0400

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Պոնիճալա թաղամասի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումից հետո նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել։
Նշենք, որ Թբիլիսիում բնակելի շենքը փլուզվել է գազի արտահոսքի պատճառով։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել շենքի 5-րդ հարկում։ Փլուզված շենքից բնակիչներին տարհանել են։ Նրանք ժամանակավորապես կբնակվեն հյուրանոցներում։
Վերջին տվյալներով՝ պայթյունի և փլուզումի հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 7-ամյա 1 երեխա, ում 3–ամյա քրոջը երեկ փրկել էին ու հոսպիտալացրել մյուս 4 տուժածների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր