«Զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից»
Fri, 20 Nov 2026 16:21:59 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ ընդդիմության առաջնային նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության փոփոխության գործընթացը կանխելն է և նրա հեռացման հասնելը։
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը մտադիր է թույլ չտալ, որ իշխանությունը Սահմանադրությունը փոխի պարտադրանքի միջոցով՝ առանց պատշաճ քաղաքական գործընթացի։
Խաչատրյանը նաև պնդել է, որ իրենց պայքարի նպատակներից մեկը թույլ չտալն է, որ Փաշինյանը «գաղութացնի Հայաստանը»։
Իր ելույթի ընթացքում նա հիշատակել է հին հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի հայտնի խոսքը՝ «Զգուշացե՛ք ընծաներ բերող դանայացիներից»՝ այն համադրելով Փաշինյանի հայտարարությունների հետ։ Պատգամավորը քննադատել է վարչապետի խոստումները՝ նշելով, որ նա, իր գնահատմամբ, հաճախակի փոխում է իր դիրքորոշումները։
«Խոսքը ամսական 66 անգամ խոսքը փոխող Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին է»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր