Հայ մանկական գրականության դասականը

Հայ մանկական գրականության դասականը

Fri, 20 Nov 2026 21:00:45 +0400


Աթաբեկ Հովհաննեսի Խնկոյանը (1870-1935), որն ավելի շատ հայտնի է «Խնկո Ապեր» գրական կեղծանունով, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական մանկական գրականության մեջ։ Նրա ստեղծագործություններում զուգորդված են հումորը, կենդանի խոսակցական լեզուն, ռիթմիկան եւ ժողովրդական իմաստնությունը։ Նրա գործերը դարձել են հայ ընթերցողների մի քանի սերունդների մշակութային հիշողության անբաժանելի մասը։ Ապագա մեծ գրողը ծնվել է 1870 թվականին, Ղարաբոյա գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա ուսումը շարունակել է Ալեքսանդրապոլի (ներկայում՝ Գյումրի) ուսումնարանում։ Առաջին բանաստեղծությունները սկսել է տպագրել դեռ պատանեկան տարիքում։ 1890 թվականին հրատարակել է առաջին գիրքը։ Մոտ երկու տասնամյակ աշխատել է որպես գյուղական ուսուցիչ Լոռի-Փամբակում։ Համատեղել է գրական-ստեղծագործական աշխատանքի հետ։ Նրա կյանքում կարեւոր դերակատարում է ունեցել Թիֆլիսը, որտեղ տեղափոխվել է ապրելու 1910-ական թվականների սկզբներին։ Այստեղ համագործակցել է Ստեփան Լիսիցյանի հետ եւ իր գործերը հրատարակել գրական «Հասկեր» պատկերազարդ հանդեսում, որը հիմնադրվել էր դեռ 1905 թվականին։ Նրա էջերում տպագրվել են նաեւ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը եւ այլ հայտնի հայ գրողներ։

Այստեղ սկսում է զարգանալ եւ կատարելագործվել Խնկո Ապոր մանկագրական շնորհը։ Նրան հատուկ են կրկնությունների օգտագործումը, բառախաղերն ու ռիթմիկան։ Նրա գրչի տակ պարզ սյուժեները դառնում են գրավիչ եւ զբաղեցնող, բարոյական ուսուցում պարունակող ստեղծագործություններ։ Նա նաեւ թարգմանել, մշակել է օտար հեղինակների հեքիաթներ ու առակներ։ Չի սահմանափակվել բառացի թարգմանությամբ։ Ամեն գործ հարմարեցրել է հայոց լեզվին, ազգային մշակութային միջավայրին։ Թումանյանը մի անգամ Վալերի Բրյուսովի մոտ Խնկո Ապոր մասին ասել է․ «Նա իսկական հայ Կռիլովն է»։ 1923 թվականին տեղափոխվել է Երեւան եւ շարունակել գրական մանկավարժական գործունեությունը։ Հրատարակել է մոտ 120 գիրք, մասնակցել դասագրքերի ստեղծմանը։ Արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր մանկագրի եւ վաստակավոր մանկավարժի կոչումների։ Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 8-ին՝ 65-ամյա հոբելյանը տոնել չհասցնելով։ Ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան

Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան Fri, 20 Nov 2026 22:43:24 +0400 Ադրբեջանական…

15 րոպե ago

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել Fri, 20 Nov 2026 22:30:03 +0400 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ…

28 րոպե ago

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Fri, 20 Nov…

32 րոպե ago

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել Fri, 20 Nov 2026 22:22:31 +0400 Աշխարհահռչակ ամերիկացի դերասան…

36 րոպե ago

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան Fri, 20 Nov 2026 22:13:57…

44 րոպե ago

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400 1901 թվականի նոյեմբերի 19-ը…

58 րոպե ago