Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Fri, 20 Nov 2026 22:30:03 +0400


ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ ՌԴ հետ հարաբերությունների հարցերով դեսպանորդ Գեորգի Զուրաբաշվիլու հետ։ Հանդիպումն անցկացվել է Ռուս-Վրացական ուղիղ երկխոսության վերականգնման շրջանակում։ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Կողմերը պայմանավորվել են որոշակի դադարից հետո վերականգնված երկխոսության շրջանակում շարունակել շփումները՝ ի շահ երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման։ Նշենք, որ Գեորգի Զուրաբաշվիլին հանդիսանում է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով