Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Նախկին նախագահին հոսպիտալացրել են

Sat, 21 Nov 2026 18:00:00 +0400


Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին նորից հոսպիտալացրել են՝ որովայնի շրջանում ունեցած ուժեղ ցավերի հետեւանքով։ Այս մասին հայտարարել է նրա որդին՝ Կարլոս Բոլսոնարուն։ «Հայրս հենց նոր նորից տեղափոխվել է հիվանդանոց՝ որովայնի ուժեղ ցավերի պատճառով»,- գրել է կրտսեր Բոլսոնարուն։

Նա հայտարարել է, որ նախկին նախագահ հոր ունեցած առողջական խնդիրները կապված են սահմանափակ շարժունակության, հոգեբանական ճնշվածության հետ, որին ենթարկվում է ամենօրյա ռեժիմով՝ բանտարկության պայմաններում։ Կարլոս Բոլսոնարուն նաեւ մեղադրել է Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դի Մորայիսին այն բանում, որ թույլ չի տալիս, որ իր հայրը կարողանա բնականոն կերպով ապրել։ Նա մանրամասնել է, որ ընտանիքի անդամները կարող են շաբաթական միայն երկու անգամ այցելել հորը՝ երկուական ժամով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով