Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան

Sun, 22 Nov 2026 15:45:14 +0400


ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսեմ նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին:
Օրերս պարզեցի, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող երկրորդ դասարանի դասագրքում «Սասնա ծռեր» էպոսի մի հատված է ներկայացված։ Կարդում ենք, թե Մսրա Մելիքը զորք է հավաքում և շարժվում Դավթի դեմ։

Դասագրքում գրված է. «Ու զորքն առաջ՝ գալիս է դեպի Հայաստան»։ Իսկ էպոսի բնագրում նույն հատվածն այսպես է. «Ու դուրս էլավ Սասնա վերա»։

Այսինքն՝ բնագրի «Սասունը» դասագրքում փոխարինվել է «Հայաստանով»։ Արդյունքում՝ երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը և որտեղ է այն գտնվում։

Փաստացի Սասունը մեր պատմական հայրենիքի մի մասն է։ Ըստ էության՝ Դասագրքից այդ տեղանունը հանելով՝ երեխային զրկում են հենց այն հարցը տալու հնարավորությունից, որը պետք է ծնվեր այդ տողը կարդալիս՝ «ի՞նչ է Սասունը», «որտե՞ղ է այն» և «ինչո՞ւ է Դավիթը Սասունցի»։ Այսպես պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից։

Սա հատկապես ուշագրավ է այն քաղաքական իրողությունների համատեքստում, երբ իշխանությունը հետևողականորեն փորձում է ազգային ինքնության հիմքում դնել միայն ներկայիս պետական սահմաններով սահմանափակված «Իրական (Պարտադրված) Հայաստանի» պատկերացումը։ Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք։

Այսինքն, եթե երեխան չգիտի՝ ինչ է Սասունը, վաղը նրան այլևս պետք չի լինի բացատրել, թե ինչու այն չկա Հայաստանի ներկայիս սահմաններում։ Նա պարզապես չի իմանա, որ այդպիսի Սասուն եղել է։

Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը: Եվ այդ անհիշողության վերջնական արդյունքը սեփական անցյալից կտրված, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող մանկուրտացված սերունդն է»:

Возможно, это изображение текст

Возможно, это изображение текст

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասին

Իրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասին Sat, 21 Nov 2026 22:00:46 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով