Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան

Ո՞վ է պայթեցրել ռուսական նավը Լիբիայում․ վիրավորներ կան

Sun, 22 Nov 2026 21:08:10 +0400


Արևելյան Լիբիայի իշխանությունները հաստատել են Բենգազիի նավահանգստում գտնվող ռուսական նավի վրա տեղի ունեցած պայթյունը՝ սկզբում կասկածելով անօդաչու թռչող սարքի հարձակման մասին, հաղորդում է Reuters-ը։

Ըստ իշխանությունների՝ նավը վերադառնում էր Ռուսաստան և կանգ է առել Բենգազիում՝ երկու երկրների միջև ծովային համագործակցության համաձայնագրերի շրջանակներում վառելիքով լիցքավորվելու և պաշարները լրացնելու համար։

Պայթյունը հրդեհ է առաջացրել։ Բժշկական աղբյուրները հայտնել են վիրավորների մասին, սակայն նախնական հաղորդագրություններում զոհերի մասին լուրեր չկան։

Արևելյան Լիբիայի իշխանությունները հայտարարել են, որ համատեղ հետաքննություն են սկսել Ռուսաստանի հետ՝ միջադեպի հանգամանքները, հարձակման աղբյուրը և ներգրավված անձանց պարզելու համար։

Պայթյունի համար դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

50/50, բայց հօգուտ ո՞ւմ

50/50, բայց հօգուտ ո՞ւմ Tue, 24 Nov 2026 18:45:13 +0400 Օրերս Փաշինյանը խոսում էր այն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով