Վարչապետի աթոռը սեփական բուլդոզերդ չէ․ հրաժարական տուր

Վարչապետի աթոռը սեփական բուլդոզերդ չէ․ հրաժարական տուր

Mon, 23 Nov 2026 13:15:48 +0400


Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Քանի դեռ ես վարչապետի պաշտոնում եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ»։

Խոսքը ոչ թե Փաշինյանի փաթեթավորած խաղաղության գործընթացի, այլ Սահմանադրության փոփոխության մասին է։ Որովհետև խաղաղության ստորագրված փաստաթուղթ չկա, իսկ խաղաղության գործընթացի մասին նրա խոսակցություններն առայժմ ավելի շատ հիշեցնում են օդում կրակոցներ, քան իրական քաղաքական արդյունք։

Փաստորեն, Փաշինյանը բաց տեքստով հայտարարեց, որ քանի դեռ վարչապետ է, բուլդոզերով առաջ է տանելու իր ուզածը։ Այսինքն՝ պաշտոնավարելու է այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սեփական քաղաքական ծրագիրը պարտադրելու համար։
Բայց «բուլդոզերով անցնելը» քաղաքական վճռականության հոմանիշ չէ։ Հատկապես այն դեպքում, երբ բուլդոզերի դիմաց ոչ թե քաղաքական խնդիր է, այլ սեփական երկրի քաղաքացիները, ընդդիմությունը, այլակարծությունը և սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքները։

Ժողովրդավարությունը բուլդոզերով չեն կառուցում։ Այն չի նշանակում, որ իշխանությունը, ունենալով խորհրդարանական մեծամասնություն և պետական լծակներ, կարող է ճզմել քաղաքական փոքրամասնությանը, անտեսել հանրային տարակարծությունը և սեփական օրակարգը ներկայացնել որպես ամբողջ ժողովրդի կամք։

Փաշինյանը կարող է իր հայտարարած վճռականությունը ցույց տալ բոլորովին այլ ուղղությամբ։ Եթե այդքան անզիջում է, թող այդ վճռականությունը գործադրի Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններում, որպեսզի վերջապես ստորագրվի խաղաղության փաստաթուղթ։ Թեև նույնիսկ ստորագրությունն ինքնին խաղաղության երաշխիք չէ, բայց գոնե կունենանք քննարկելու իրական փաստաթուղթ, ոչ թե հերթական խոստումը։

Իսկ սեփական քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման ուժգնությունը, որը պարբերաբար դառնում է նաև միջազգային կառույցների ուշադրության առարկա, որևէ կերպ չի կարող փոխարինել քաղաքական երկխոսությանը։

Այնպես որ, եթե նրա ամբողջ ծրագիրը աթոռին նստած լինելու պայմանով է հնարավոր իրականացնել, ապա գուցե ժամանակն է հասկանալու, որ վարչապետի աթոռը սեփական բուլդոզերը չէ, իսկ երկիրը՝ իր անձնական շինհրապարակը։

Քանի վարչապետ եք՝ բուլդոզերը ձեռքդ է։ Բայց դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունեք բոլորի վրայով անցնելու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն․ մանրամասներ՝ TRIPP-ին նվիրված տեսաուղերձից

Փաշինյանին հրավիրեց Սպիտակ տուն․ մանրամասներ՝ TRIPP-ին նվիրված տեսաուղերձից Mon, 23 Nov 2026 14:00:32 +0400 ԱՄՆ…

18 րոպե ago

Մինչև երբ են շարունակվելու Սահմանադրության նախագծի քննարկումները

Մինչև երբ են շարունակվելու Սահմանադրության նախագծի քննարկումները Mon, 23 Nov 2026 14:00:06 +0400 Սահմանադրության նախագծի…

18 րոպե ago

ՀՀ քաղաքացիներին կարող են զրկել քաղաքացիությունից

ՀՀ քաղաքացիներին կարող են զրկել քաղաքացիությունից Mon, 23 Nov 2026 13:58:59 +0400 ՀՀ նոր Սահմանադրության…

19 րոպե ago

Նոր Սահմանադրությամբ դատավորներին զրկելու են մշտական կարգավիճակի՞ց

Նոր Սահմանադրությամբ դատավորներին զրկելու են մշտական կարգավիճակի՞ց Mon, 23 Nov 2026 13:54:57 +0400 Նոր Սահմանադրության…

23 րոպե ago

Հանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրության արդյունք

Հանված է Արարատ լեռը՝ որպես թուրքական վաղեմի պահանջատիրության արդյունք Mon, 23 Nov 2026 13:51:44 +0400…

26 րոպե ago

Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը

Իշխանությունը չի բավարարվել Հռչակագրի հղումը հանելով․ ջնջում է նաև դրա բովանդակությունը Mon, 23 Nov 2026…

29 րոպե ago