Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանը ավելի հեռուն է գնացել
Mon, 23 Nov 2026 13:32:46 +0400
Եթե կարճ, ապա…
Էս հրապարակված թերթոնը, որ ներկայացվում է որպես նոր Սահմանադրության, բնականաբար մեկին մեկ կրկնում է ադրբեջանա-թուրքական պահանջները՝ հայ ժողովրդից մեզ դարձնելով անծագում ՀՀ քաղաքացի, որ մոռացել է և’ Ցեղասպանությունը, և’ Արցախը, և’ Արարատը, և’ իր պատմությունը։
Բայց որպեսզի էս ամենը մի քիչ «աննկատ» լինի, մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանը ավելի հեռուն է գնացել ժողովրդավարության բարձրակետին հասնելու իր ձգտումներում, և ամրագրել, որ
– անձի նկատմամբ վատթարացնող նորմերը հետադարձ ուժ կունենան, եթե այդպես ուզի ֆյուրերը
– դատավորները տուն կգնան, եթե այդպես ուզի ֆյուրերը,
– կուսակցությունները կփակվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը,
– ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից կզրկվեն, եթե այդպես ուզի ֆյուրերը:
….
Տաթևիկ Սողոյան