Ալիևի ցինիզմը․ TRIPP-ի փոխարեն էլի «Զանգեզուրի միջանցք» է ասել
Tue, 24 Nov 2026 14:04:42 +0400

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Միջազգային Կովկասյան կոնգրեսի մասնակիցներին՝ «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» թեմայի շրջանակում։
Այս մասին հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները հղում անելով՝ Ալիևի պաշտոնական կայքին։ Իր ուղերձում Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ նենգափոխել է պատմությունն ու TRIPP-ի փոխարեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը տարածաշրջանը վերածել է ռազմավարական նշանակության տարածքի՝ միջազգային տրանսպորտային միջանցքների և տնտեսական համագործակցության առումով։
Զանգեզուրի միջանցքը (Ալիևի նենգափոխված ձևափոխումն է TRIPP տերմինի փոխարեն – խմբ,), որն այժմ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ոչ միայն կապահովի Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ կապը, այլև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր