Շատ քայլեր կախված են լինելու իրավիճակից
Tue, 24 Nov 2026 17:09:12 +0400

«Հայաստան» դաշինքում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցում իր նպատակին հասնելու համար կարող է ուժեղացնել ճնշումներն ընդդիմության նկատմամբ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը, անդրադառնալով իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներին, նշել է, որ Փաշինյանը ցանկալի արդյունքին հասնելու համար կարող է դիմել ավելի կոշտ գործողությունների և բռնաճնշումների։
Նրա խոսքով՝ իշխանություններին չի հաջողվել ապահովել սահմանադրական մեծամասնություն՝ անգամ ԲՀԿ-ից ձայներ ստանալու պարագայում։
Միևնույն ժամանակ նա չի ներկայացրել ընդդիմության հետագա քայլերը՝ նշելով, որ դրանք կախված են լինելու իրադարձությունների զարգացումից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր