Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում

Wed, 25 Nov 2026 19:30:35 +0400


Ռուսաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում կենտրոնանալու է կենսաչափության զարգացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների, գործակալական կոմերցիայի եւ ակնթարթային վճարումային համակարգերի կատարելագործման վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԲ ներկայացուցիչ Ինա Սոլովյովան՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ Նա նշել է, որ մրցակցությունը վճարումային համակարգերի ոլորտում առկա մրցակցությունը թելադրում է, որպեսզի բանկային քարտերից եւ էլեկտրոնային դրամապանակներից ուշադրությունը տեղափոխվի սմարթֆոններով վճարումներ կատարելու տեխնոլոգիաների զարգացման վրա։ Սոլովյովան ներկայացրել է, որ այժմյան դրությամբ, Ռուսաստանում յուրաքանչյուր կամակայան հինգերորդ գնում կատարվում է առանց բանկային քարտի՝ Արագ վճարումային համակարգի, բանկային հավելվածների կամ թվային ռուբլու միջոցով, այդ թվում կիրառելով Bluetooth եւ NFC գործիքները։ Այլընտրանքային վճարումային համակարգերը, ըստ նրա, թույլ են տալիս բիզնեսին նվազեցնել իր ծախսերը, բարձրացնել հաշվարկների հարմարավետությունը։ Այս համատեքստում կարեւոր է միասնական QR-կոդի ներդրումը, որը հասանելի կլինի բոլոր բանկերի հաճախորդների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ Thu, 08 Oct 2026 15:50:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով