Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը
Wed, 25 Nov 2026 19:38:39 +0400

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Այո՛, Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի արդյունավետ հակակշիռներ, այդ թվում՝ նաև առկա լիազորությունների վերաբաշխմամբ։ Փոփոխություններ, որոնք կապահովեն մարդու զարգացումը՝ պետության լիակատար աջակցությամբ։
Այս ամենը, սակայն, պետք է իրականացնել իշխանափոխությունից հետո, որին պետք է ուղղվեն ընդդիմության և հասարակության ջանքերը՝ կանխելով Հայաստանի առջև նոր արհավիրքների վտանգը։
Գրել է Մանե Թանդիլյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր