Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում

Thu, 26 Nov 2026 13:30:54 +0400


Մոլորակի ամենահարուստ մարդը, նորարարը, երկու համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հիմնադիրը և X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX ավիատիեզերական ընկերության երկու բաժնետոմս։

«Ամերիկայի յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի երկու բաժնետոմս՝ մեկը ընկերությունից, մյուսը՝ անձամբ ինձանից», – գրել է նա X-ում։

Հոկտեմբերին միլիարդատերը խոստացել է 2027 թվականին Միացյալ Նահանգների յուրաքանչյուր երեխային տրամադրել SpaceX-ի մեկ բաժնետոմս։

CNBC-ի տվյալներով՝ Մասկը տիրապետում է SpaceX-ի մոտավորապես 4.8 միլիարդ բաժնետոմսի, և 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկրում կար 72 միլիոն 18 տարեկանից փոքր երեխա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել

Իրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվել Wed, 25 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով