Որ դեպքերում կարող են քաղաքացուն զրկել քաղաքացիությունից

Որ դեպքերում կարող են քաղաքացուն զրկել քաղաքացիությունից

Thu, 26 Nov 2026 13:48:24 +0400


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պարզաբանել է, թե ինչ հիմքերով կարող է անձը զրկվել ՀՀ քաղաքացիությունից՝ անդրադառնալով Նոր Սահմանադրության նախագծում նախատեսվող համապատասխան դրույթին։

Լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք ժողովրդավարական կառավարման համակարգ որդեգրած այլ երկրներում ևս գոյություն ունի քաղաքացիությունից զրկելու նման մեխանիզմ, թեև նման կարգավորում նախատեսված է, օրինակ, հարևան Թուրքիայում։

Ի պատասխան՝ Գալյանը նշել է, որ քաղաքացիությունից զրկելու իրավական հնարավորություններ նախատեսված են նաև զարգացած իրավական համակարգ ունեցող մի շարք պետությունների օրենսդրությամբ։ Որպես օրինակ՝ նա հիշատակել է Ֆրանսիան, Դանիան, ինչպես նաև Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրները։

Նախարարի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է այս դրույթը հանրային քննարկումներում ներկայացվում որպես արտառոց կամ սենսացիոն առաջարկ։

Գալյանը նաև հերքել է տարածված մեկնաբանությունները, թե առաջարկվող կարգավորմամբ հնարավոր կլինի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից ցանկացած հանցագործության համար։ Նրա պարզաբանմամբ՝ խոսքը բացառապես պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված ծանր հանցագործությունների մասին է։

Մասնավորապես, նախարարը թվարկել է պետական դավաճանությունը, դիվերսիան և պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը՝ որպես այն արարքների օրինակներ, որոնց պարագայում կարող է կիրառվել քաղաքացիությունից զրկելու մեխանիզմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ

Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ Sat, 28 Nov 2026 20:00:02…

21 րոպե ago

Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները

Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները Sat, 28 Nov 2026 19:45:13 +0400 Երեկ Մասիսի…

36 րոպե ago

Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը

Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը Sat, 28 Nov 2026 19:30:56…

50 րոպե ago

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն անհամեմատ ավելի էժան գնով կարելի է գնել

Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն անհամեմատ ավելի էժան գնով կարելի է գնել Sat, 28 Nov 2026 19:15:13…

1 ժամ ago

Մեկ օրում թափվել են ռեկորդային քանակով տեղումներ

Մեկ օրում թափվել են ռեկորդային քանակով տեղումներ Sat, 28 Nov 2026 19:00:25 +0400 Գոհաբանության օրը…

1 ժամ ago

Կոնյակի գործ կա

Կոնյակի գործ կա Sat, 28 Nov 2026 18:45:31 +0400 Փաշինյանի մոսկովյան այցերից ոչ մի լավ…

2 ժամ ago