Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար

Thu, 26 Nov 2026 20:15:46 +0400


2022 թ․ մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի 514- Ա որոշմամբ Արկադի Փելաշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի քան 4,5 տարի Ա․ Փելեշյանը հանրապետության մեծությամբ 3-րդ քաղաքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 2026 թվականին Հայաստանի մի շարք համայնքներում կայացել ու կայանալու են ՏԻՄ ընտրություններ, սակայն Վանաձորում ընտրություններ չեն նշանակվել։ Պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ ընտրություններով Վանաձորում կարող է իշխանության թեկնածուն եւ ՔՊ-ն հաղթել: Իսկ Գյումրին ու Վանաձորը նրա համար շատ կարեւոր են` չի ուզում երկրորդ անգամ պարտություն կրել Հայաստանի կարեւոր համայնքներում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞

Սպիտակում Ստեփանավան-2 կլինի՞ Thu, 26 Nov 2026 22:15:18 +0400 Նոյեմբերի 29-ին Սպիտակ քաղաքում ընտրություններ են: …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով