«Ռուբեն թրեվլ», «Բանան թրեվլ», «Մեռել թրեվլ». Ղազարյանը՝ իշխանական գործուղումների մասին

«Ռուբեն թրեվլ», «Բանան թրեվլ», «Մեռել թրեվլ». Ղազարյանը՝ իշխանական գործուղումների մասին

Fri, 27 Nov 2026 14:28:43 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը բարձրաձայնել է պետական պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների արդյունավետության և դրանց համար ծախսվող հանրային միջոցների վերահսկողության խնդրի մասին։ Նրա համոզմամբ՝ բազմաթիվ պաշտոնյաներ մեկնում են տարբեր երկրներ, սակայն հասարակությունը հաճախ այդպես էլ չի տեղեկանում, թե ինչ նպատակով են կատարվել այդ այցերը և ինչ արդյունքներ են դրանք տվել։

Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտ է ներդնել մեխանիզմ, որը պարտադիր կդարձնի պետական մարմինների կողմից պաշտոնյաների գործուղումների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացումը։
«Առաջարկում ենք, որ հանձնաժողովը որոշում ընդունի, ըստ որի՝ յուրաքանչյուր ամսվա վերջին պետական բոլոր մարմինները կներկայացնեն իրենց աշխատակիցների գործուղումների մասին ամբողջական տեղեկատվություն։ Գործուղման մեկնած պաշտոնյաներն էլ պետք է ներկայանան հանձնաժողով, հաշվետվություն տան և պատասխանեն պատգամավորների հարցերին»,- նշել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հանրությունը պետք է հստակ իմանա, թե պետական միջոցներով իրականացվող արտասահմանյան այցերն ինչ անհրաժեշտություն ունեն և ինչ օգուտ են տալիս երկրին։

Մասնավորապես, Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը մեկնել Անթալիա՝ COP31 համաժողովին մասնակցելու համար, և ինչ արդյունքներ են տվել այդ այցերը։ Նա ընդգծել է, որ կառավարական օդանավի օգտագործումն ու պետական միջոցների ծախսը չեն կարող մնալ առանց հանրային հաշվետվողականության։

Պատգամավորը հիշատակել է նաև Ալխաս Ղազարյանի՝ Թուրքմենստան կատարած այցը, Զարուհի Բաթոյանի՝ Ստոկհոլմում կայացած համաժողովին մասնակցությունը և Վահագն Ալեքսանյանի՝ Տանզանիա մեկնելը։

«Հասարակությունը պետք է հասկանա՝ ինչ կլիներ, եթե Զարուհի Բաթոյանը չմեկներ Ստոկհոլմ, կամ եթե Վահագն Ալեքսանյանը չգնար Տանզանիա։ Ի՞նչ արդյունք է ստացել մեր երկիրը այդ այցերից։ Հասարակությունն է վճարում այդ ամենի համար»,- ասել է նա։

«Ամեն մեկն իր համար մի զբոսաշրջային գործակալություն է բացել:Մեկի անունը դրել են «Ռուբեն թրեվլ», մեկի անունը՝ «Բանան թրեվլ», էն մեկինն էլ՝ «Մեռել թրեվլ»:Իրենց համար շրջագայում են։ Այդպես չի լինի։ Պիտի գան, հաշվետվություն տան»,- նշել է Ղազարյանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը Sat, 28 Nov 2026 16:20:52 +0400…

5 րոպե ago

Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան»

Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան» Sat, 28 Nov 2026 16:05:35 +0400…

20 րոպե ago

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան Sat,…

23 րոպե ago

Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հորը պատժել են ազատազրկմամբ

Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հորը պատժել են ազատազրկմամբ Sat, 28 Nov 2026 16:00:27 +0400…

25 րոպե ago

Ի տարբերություն ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ կայացնողի, ես 75 տոկոս ձայն եմ ստացել

Ի տարբերություն ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ կայացնողի, ես 75 տոկոս ձայն եմ ստացել Sat,…

40 րոպե ago

Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին

Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին Sat, 28 Nov 2026 15:30:50 +0400 Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված…

55 րոպե ago