ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է
Fri, 27 Nov 2026 18:00:10 +0400

Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում համաձայնեցրել են եւ ընդունել հաջորդ տարվա բյուջեն, որը կազմում է 211,5 միլիարդ եվրո։ ԵՄ Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկներին կողմ են քվեարկել չորս հարյուր վեց եվրապատգամավոր, դեմ՝ հարյուր ութսունչորս։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան հայտարարել է, որ ԵՄ Խորհրդի եւ Եվրահանձնաժողովի առաջարկները համաձայնեցվել են եւ բյուջետային գործընթացում ընդունվել, որով կարելի է ասել, որ Միության հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը ընդունված է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր