Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ

Գորիսում «Եհովայի վկաները» հաստատվել են քաղաքի սրտում՝ Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ

Sat, 28 Nov 2026 15:15:12 +0400


Գորիսի կենտրոնում՝ Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և ոստիկանության բաժանմունքի անմիջական հարևանությամբ, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը տարածք է գործարկել։ Շենքի վրա արդեն փակցված են կազմակերպության անվանումն ու հասցեն։

​Այս իրողությունը լուրջ դժգոհություն և անհանգստություն է առաջացրել տեղի հավատացյալ բնակչության շրջանում։ Մարդկանց հատկապես վրդովվեցնում է այն փաստը, որ նման կառույց է տեղակայվել մի վայրում, որը համայնքի համար ունի ոչ միայն հոգևոր, այլև ազգային ու պատմական կարևոր նշանակություն։

​Բնակիչների խոսքով՝ Առաքելական եկեղեցու դավանանքից արմատապես տարբերվող և Քրիստոսի աստվածությունը չընդունող այս ուսմունքի ակտիվ քարոզչությունը կարող է շփոթության մեջ գցել հատկապես երիտասարդներին ու հոգևոր գիտելիքներին դեռևս լիարժեք չտիրապետող քաղաքացիներին։

​Խնդիրն առավել զգայուն է դառնում այն համատեքստում, որ խոսքը Սյունիքի մասին է՝ Հայաստանի ռազմավարական, սահմանային և անվտանգային կարևորագույն հենասյան։ Սյունիքը սոսկ աշխարհագրական տարածք չէ. այն մեր ազգային ինքնության, քրիստոնեական ժառանգության և դիմադրողականության առանցքային ամրոցներից է։

​Հետևաբար, օրինաչափ հարց է առաջանում. արդյո՞ք պատկան մարմինները գնահատել են նման կառույցի գործունեության հնարավոր ազդեցությունը համայնքի հոգևոր ու հասարակական մթնոլորտի վրա, և որքանո՞վ են հաշվի առնվել տեղի բնակիչների տրամադրություններն ու սահմանամերձ տարածաշրջանի առանձնահատկությունները։

​Անշուշտ, Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է օրենքով, սակայն իրավական կարգավորումները չեն նշանակում, որ հասարակությունը պետք է անտարբեր մնա սեփական հոգևոր արժեքներին ու եկեղեցական ժառանգությանը վերաբերող հարցերում։

​Սյունիքը մեր երկրի ոչ միայն ֆիզիկական, այլև հավատքի ու ինքնության սահմանագիծն է։ Այստեղ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց պետք է գտնվի հանրային ուշադրության կենտրոնում, իսկ պատասխանատու կառույցները պարտավոր են հաշվի նստել քաղաքացիների մտահոգությունների հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հորը պատժել են ազատազրկմամբ

Երեխայի հանդեպ դաժան վերաբերմունքի համար՝ հորը պատժել են ազատազրկմամբ Sat, 28 Nov 2026 16:00:27 +0400…

8 րոպե ago

Ի տարբերություն ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ կայացնողի, ես 75 տոկոս ձայն եմ ստացել

Ի տարբերություն ամբողջ ժողովրդի անունից խայտառակ որոշումներ կայացնողի, ես 75 տոկոս ձայն եմ ստացել Sat,…

23 րոպե ago

Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին

Վճռաբեկի որոշումը զայրացրել է մասիսցիներին Sat, 28 Nov 2026 15:30:50 +0400 Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված…

38 րոպե ago

Ինքնագլուխ կերպով սրբագրել է համատեղ հայտարարության տեքստը

Ինքնագլուխ կերպով սրբագրել է համատեղ հայտարարության տեքստը Sat, 28 Nov 2026 15:00:38 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ Sat, 28 Nov 2026 14:45:53 +0400 Պայքարը հանուն արդարության…

1 ժամ ago

Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն

Մեսսին ու Ռոնալդուն՝ նույն թիմո՞ւմ․ պատմական իրադարձության հնարավորություն Sat, 28 Nov 2026 14:30:28 +0400 Ֆուտբոլային…

2 ժամ ago