Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում

«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում

Sun, 29 Nov 2026 19:10:18 +0400


«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում. թվով 78 խախտում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ եւ Սեւան համայնքներում։ Խախտումներից 13-ը ընթացակարգային են եղել, ընտրողների վարքագծի վերահսկողության կամ ուղղորդման 7 դեպք է արձանագրվել, գտնվելու իրավունքի խախտման՝ 22 դեպք։

«Անկախ դիտորդը» հանցանքի մասին 2 հաղորդում է ներկայացրել, որից մեկը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու հատկանիշներով։ Դեպքը եղել է Աշտարակի 17/6 տեղամասում, որտեղ հայրը քվեարկել է որդու անձնագրով, գնացել, հետո տեղամաս է եկել որդին, սարքը ցույց է տվել կրկնաքվեարկության փորձ, տեղամաս են հրավիրվել ոստիկաններ։ Մյուսն հաղորդումը քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է․ Աշտարակի 17/5 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ տեսանելի լինի իրենց քվեարկությունը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի

Անկախ ճնշումներից՝ թույլ չենք տա, որ արտաքին պարտադրանքով թելադրված այս նախագիծն ընդունվի Mon, 23 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով