Կիրակի , 28 Սեպտեմբերի 2025

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն

Անցել է 5 տարի։ Սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմը եկավ` ավերածություններ սփռելով մեր շուրջը…Բաց աչքով տեսանելի էր, որ անօրեն թշնամին թիրախ էր դարձրել բոլոր կարևոր նշանակետերը։

Որքա՜ն անհնար է նկարագրել մահվան սպասող այն ծանր րոպեները, որ ժամեր դարձան, հետո` օրեր և անսահմանություն։
Քանի՞ րոպե անց էր, չեմ հիշում, երբ մեզ շատ մոտիկ զորամասի տասնյակ զոհերի մասին իմացանք, ու կյանքը կանգ առավ միանգամից, սրտեր կանգ առան այն աշխարհավեր դղրդոցների, մահ սփռող պայթյունների տակ։
Մեր ջահել-ջիվան տղաները… Նրանց լույս դառնալու ժամանակը չէր, որ կրակի բերան ընկան` դեռ զենք չբռնած… Լույս տղաները մեր, որ կյանքի կարոտ, ապրելու ծարավ ունեին…Այդ մահվան սարդոստայնում միշտ էլ կարծել եմ` մահն էլ ընդվզում էր այդքան անմեղ զոհերի համար…
Առայսօր սգակիր ժողովուրդն իր զավակների վերադարձին է սպասում` չհավատալով նրանց հավերժանալուն, անհետ կորածների, գերեվարվածների վերադարձին է սպասում…
Սպասում է թշնամուն հանձնված հայրենի հողի վերադարձին… Հայրենադարձության է սպասում, զոհված տղաների հիշատակի խնկարկումով` երազանքների իրականացման զարթոնքին է սպասում…
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով