Հինգշաբթի , 30 Հոկտեմբերի 2025

1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։

Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը՝ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։
Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք»-ի հրապարակումը, թե Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:
Սա դեռ ամենը չէր, Դիաննա Գասպարյանի շուրջ օղակը սեղմվեց այն ժամանակ, երբ ամուսնուն պատկանող լցակահայնում հնչեցին կրակոցներ և մեկ անձ մահացավ։
Գասպարյանի ընտանիքը մեկնաբանություններ չտվեց, անգամ արդարանալու փորձեր չեղան։ Թե ինչպես ստացվեց, որ 5 հոգանոց ընտանիքից 4-ի վերաբերյալ կա քրեական գործ ArmLur.am-ի հետ զրույցում Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, տալիս է բաց հարցերի պատասխանները։



Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով