Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ Արարատ Միրզոյանը պարգևատրումներ է արել

Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ Արարատ Միրզոյանը պարգևատրումներ է արել

Sun, 30 Aug 2026 22:30:02 +0400


Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է զեկույց նախորդ՝ 2025 թվականի դեսպանաժողովից ի վեր իրականացված աշխատանքների և առաջիկա անելիքների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հանրային հաղորդակցության թեմաներին՝ միտված փոփոխվող միջավայրին համահունչ հաղորդակցության շարունակական կատարելագործմանն ու ՀՀ տեսանելիության ավելացմանը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել դիվանագիտական ծառայության արդիականացման, բարելավման նպատակով իրականացված և ծրագրվող բարեփոխումներին՝ պատասխանելով նաև ներկաների հարցերին: Աշխատաժողովի քննարկումների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պարգևատրել է փետրվար-մարտ ամիսներին Մերձավոր Արևելքում ճգնաժամի սրման պայմաններում ՀՀ քաղաքացիներին տեղում աջակցություն ցուցաբերած և ՀՀ տեղափոխման գործընթացում ակտիվ ներգրավված ԱԳՆ գործընկերներին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Համբարձումյանը պահանջում է

Դավիթ Համբարձումյանը պահանջում է Tue, 15 Sep 2026 18:43:58 +0400 Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով