Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

Sun, 14 Jun 2026 23:08:23 +0400


ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է արել.

«Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից:
Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:

Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։

Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։

Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկ այլ Բարաք Օբամա էլ կա ու կրկին նախագահ է ուզում դառնալ

Մեկ այլ Բարաք Օբամա էլ կա ու կրկին նախագահ է ուզում դառնալ Sun, 14 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով