Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Պայքարում են հանուն Փաշազադեի պատվերների կատարման և Ալիևի սահմանադրական պահանջների բավարարման

Պայքարում են հանուն Փաշազադեի պատվերների կատարման և Ալիևի սահմանադրական պահանջների բավարարման

Tue, 17 Nov 2026 17:45:14 +0400


Կալանքը Հայաստանում՝ որպես ազգային արժեքների պաշտպանության դեմ կիրառվող մեթոդ։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ Լիլյա Շուշանյանը։

«Սամվել Կարապետյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանն ուղղված խոսքին անմիջապես հաջորդեց նրա կալանավորումը։ Իսկ հիմա հանկարծ այդ կալանքը «թարմացվեց»՝ այս անգամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն նրա վճռական հակադրման ֆոնին։

Փաստորեն, մեկ անձ կարողանում է իր անկոտրում կամքով և մարդկանց միավորելու կարողությամբ պատնեշ դառնալ ազգային արժեքների դեմ ուղղված հարձակումների ճանապարհին։

Ուստի, պատահական չեն այս կալանքները՝ որպես նրա նկատմամբ ճնշման միջոցի փորձեր, ինչպես պատահական չէր նախընտրական շրջանում նման մարդու անգամ անունից խրտնելը, երբ հապճեպ օրենք փոխեցին ու արգելեցին դաշինքի անվանման մեջ անձի անուն օգտագործելը:

Պայքարում են մեկ անձի դեմ, անգամ՝ նրա անվան, հանուն ինչի՞։

Հանուն Փաշազադեի պատվերների կատարման և Ալիևի սահմանադրական պահանջների բավարարման: Կօգնի՞:

Կարապետյանը դատարանում պատասխանեց՝ ո՛չ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբերհարձակումների

Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբերհարձակումների Mon, 16 Nov 2026 10:30:50 +0400 Սոցիալական ցանցերում Ադրբեջանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով