Հասմիկ Գրիգորյանը ճանաչվել է լավագույնը Վիեննայում
Fri, 11 Sep 2026 10:52:04 +0400

Օպերային արվեստի միջազգային հարթակում հայազգի տաղանդավոր սոպրանո Հասմիկ Գրիգորյանը նորանոր հաջողություններ է գրանցում: Նա 2026 թվականին Ավստրիական երաժշտական թատրոնի ամենամյա մրցանակաբաշխության («Austrian Music Theater Awards») ընթացքում հաղթող է ճանաչվել «Լավագույն կանացի գլխավոր դեր» անվանակարգում:
Մրցանակին երգչուհին արժանացել է լեգենդար «Նորմա» օպերայում իր տպավորիչ և անթերի կատարման համար: Հեղինակավոր միջոցառումը տեղի է ունեցել Վիեննայի հայտնի MusikTheater an der Wien թատրոնում:
Այս կարևոր նվաճումն ու ստացած մրցանակը նա ընծայել է իր մորը՝ անվանի երգչուհի Իրենա Միլկևիչյուտեին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր