Ուրբաթ , 19 Դեկտեմբերի 2025

ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը


Սպիտակ տունը դադարեցնում է գրին-քարտ վիճակախաղի ծրագիրն այն առնչությամբ, որ Բրաունի համալսարանի հրաձգության կասկածյալը եկել է Միացյալ Նահանգներ դրա միջոցով։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմին։
«Նախագահ [Դոնալդ] Թրամփի հրահանգով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայություններին (USCIS) դադարեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները չտուժեն այս վնասակար ծրագրից»,- ասել է Նոեմը։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում հրաձգություն էր տեղի ունեցել։ Առնվազն երկու մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։ ՀԴԲ-ն 50 հազար դոլար պարգևատրում է նշանակել Բրաունի համալսարանի կրակոցների հեղինակի մասին տվալներ հաղորդելու համար։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով