Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Պակիստանը պատերազմ է հայտարարել

Պակիստանը պատերազմ է հայտարարել

Fri, 27 Feb 2026 09:30:38 +0400


Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ իր երկիրը և Աֆղանստանում գտնվող «Թալիբան» կառավարության միջև այժմ գտնվում են բաց զինված հակամարտության վիճակում։

«Մեր համբերությունը սպառվել է։ Այժմ մեր և ձեր միջև բաց պատերազմ է», – գրել է նա X-ում՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների սահմանակցությունը հաշվի առնելով՝ Պակիստանի զինվորականները լավ գիտեն իրենց հակառակորդին և նրա թույլ կողմերը։

Ասիֆը մեղադրել է Քաբուլին «Աֆղանստանը հնդկական գաղութ վերածելու», ահաբեկչությունը խրախուսելու և արտահանելու, ինչպես նաև բնակչությանը ճնշելու մեջ։ «Նրանք զրկել են իրենց սեփական ժողովրդին մարդու հիմնական իրավունքներից։ Նրանք խլել են կանանց համար իսլամի կողմից երաշխավորված իրավունքները», – ընդգծել է նախարարը։

Պակիստանի հետ սահմանին բախումների ժամանակ զոհվել է առնվազն 72 աֆղան զինծառայող, ևս 120-ը վիրավորվել է, այս մասին էլ հայտարարել է Պակիստանի վարչապետի խոսնակ Մոշարաֆ Զաիդին X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ուրբաթ օրը Պակիստանի բանակը ոչնչացրել է 16 աֆղանական սահմանային կետ և ապահովել ևս յոթի անվտանգությունը։ Երեսունվեց աֆղանական մեքենա, այդ թվում՝ տանկեր, հրետանային զինամթերք և զրահափոխադրիչներ, նույնպես վնասվել են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով