Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը

Fri, 27 Feb 2026 12:30:59 +0400


Ամերիկացիների կողմից առևանգված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ դատարանում լսումների ժամանակ հերքել է թմրանյութերի հետ կապված ահաբեկչության մեղադրանքները և պահանջել է դադարեցնել գործը։

Քաղաքական գործչի փաստաբան Բարրի Փոլաքը պնդում է, որ Թրամփի վարչակազմը խոչընդոտում է Մադուրոյին վճարել իր իրավաբանական պաշտպանության համար, հաղորդում է The Washington Post-ը։

«Միացյալ Նահանգների կառավարության գործողությունները ոչ միայն խաթարում են պարոն Մադուրոյի իրավունքները, այլև հակասում են այս դատարանի պարտավորությանը՝ ապահովել բոլոր մեղադրյալների համար արդար դատավարություն՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքների, և, հետևաբար, նա պահանջում է, որ իր գործը կարճվի», – բողոքում նշել է Մադուրոյի փաստաբանը։

Փոլաքի խոսքով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկզբում թույլատրել է Վենեսուելայի կառավարությունից փոխանցումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, սակայն մի քանի ժամվա ընթացքում Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը չեղյալ է հայտարարել իր որոշումը՝ Մադուրոյին թողնելով առանց փաստաբանի վարձատրության միջոցների։

Նա նաև նշել է, որ գործակալությունը վերջերս հաստատել է մի քանի առևտրային գործարքներ Վենեսուելայի կառավարության հետ, որոնք հիմնականում կապված են նավթային ընկերությունների հետ։ Մադուրոյի կինը, որը գործով համամեղադրյալ է, նույնպես թույլատրվել է ստանալ Կարակասից փոխանցում։

ԱՄՆ Սահմանադրությունը Մադուրոյին երաշխավորում է իրավաբանական խորհրդատվություն ստանալու իրավունքը։ Եթե ֆինանսավորման հարցը չի կարող լուծվել, դատարանը, հավանաբար, ստիպված կլինի նրա համար նշանակել հանրային պաշտպան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով